Հայաստանի Հանրապետության
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ / ՀՀ ԱՆ ենթակայության.... / ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարան

Հանրապետական գիտաբժշկական գրադարան

Հանրապետական գիտաբժշկական գրադարանը (ՀԳԲԳ) Հայաստանի Հանրապետության առաջատար գրադարաններից է և բժշկության ոլորտի մատենագիտական, գրադարանային և տեղեկատվական ծառայությունների հիմնական կենտրոնը:

ՀԳԲԳ-ի հիմնական առաքելությունն է` համալրել, կազմակերպել, պահպանել և ընթերցողներին տրամադրել կենսաբժշկական ոլորտի տպագիր և էլեկտրոնային տեղեկատվական աղբյուրներն ու շտեմարանները:

Գրադարանի հիմնական գործառույթներն են` բժիշկներին ավանդական և ժամանակակից համակարգերի միջոցով տեղեկատվական ծառայությունների մատուցումը, փաստաթղթերի մշակման և տեղեկատվության որոնման ավտոմատացումը, բժշկական գրադարանների ցանցի համակարգումը, ինչպես նաև բժշկական գրադարանավարների մասնագիտական հմտությունների զարգացումը:

Տնօրեն` Աննա Շիրինյան

Հասցե` Երևան 0035, Ռուբինյանց 29/3

Հեռ.` (+374 10) 24-96-77

Ֆաքս` (+374 10) 24-96-79

Էլ. փոստ`info@medlib.am

www.medlib.am

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» ՊՈԱԿ կանոնադրություն (ՀՀ ԱՆ 08.06.2011թ. թիվ 1112-Ա հրաման)