Հայաստանի Հանրապետության
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ / ՀՀ ԱՆ ենթակայության.... / Առողջապահության ազգային ինստիտուտ

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կառավարումն իրականացնում է հիմնադիրը` ՀՀ առողջապահության նախարարությունը:

Իր առջև դրված նպատակների արդյունավետ կատարումն ապահովելու համար Ընկերությունը` 
  • • Իրականացնում է աշխատանքներ, ուղղված առողջապահության զարգացման հիմնական ուղղություններից և ռազմավարությունից բխող խնդիրների լուծմանը, գիտականորեն հիմնավորում և մշակում է առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսվորման և տնտեսվարման ժամանակակից մեխանիզմների մոդելները, բժշկատնտեսագիտական ստանդարտները` պատրաստելով համապատասխան նորմատիվային փաստաթղթերի նախագծերը.
Մասնավորապես`
  • • բժշկական կլինիկական ուղեցույցների պատրաստում` ըստ նոզոլոգիաների.
  • • կլինիկական չափորոշիչների, չափորոշչավորման պատասխանատու օղակների գործառույթների, կառուցվածքային և ֆինանսատեխնիկական ապահովման մեխանիզմների մշակում, ներդրում և վերահսկում.
  • • Կազմակերպում է բժիշկների, ստոմատոլոգների, դեղագետների, միջին բուժ անձնակազմի, դեղագործների գիտելիքների բարձրացման նպատակով հետդիպլոմային շարունակական կատարելագործման աշխատանքները. /հետբուհական մասնագիտացում, մասնագիտական շարունակական զարգացում/:
  • • Բնակչության առողջության վիճակի ուսմանսիրման նպատակով անցկացնում է գիտական հետազոտություններ և մոնիտորինգ.
  • • առողջապահության կադրային ներուժի վերաբերյալ տվյալների հավաքագրում և շտեմարանի ստեղծում,
  • • ստոմատոլոգիական ծառայությունների մատուցում,
  • • Իրականացնում է համագործակցություն ՀՀ և արտասահմանյան երկրների կրթական գիտահետազոտական կազմակերպությունների, բուժկանխարգելիչ հիմանրկների հետ` կազմակերպում է գիտական փորձի, ինֆորմացիայի և մասնագետների փոխադարձ փոխանակում.
  • • Գործնական առողջապահության մարմիններին ցուցաբերում է գիտամեթոդական և կազմակերպչական օգնություն.
  • • Իրականացնում է հրատարակչական գործունեություն (նորմատիվ ակտերի, զեկուցագրերի գիտաուսումնամեթոդական գրականության, տեղեկետվական և այլ նյութերի հրատարակումը և բազմացումը).
  • • Կազմակերպում է գիտագործնական կոնֆերանսներ սեմինարներ, նվիրված առողջապահության համակարգի զարգացման, գիտական, ուսումնական, բուժկանխարգելիչ օգնության կազմակերպչական նոր ձևերի հարցերին: 
  • • Առողջապահական հիմնարկներից բժշկական վիճակագրության և բժշկասանիտարական տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն:
  • • Թմրամիջոցների մասին համաճարակաբանական տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն:

Կառուցվածք


Տնօրեն` Ալեքսանդր Ալեքսանդրի Բազարչյան

Հասցե` Կոմիտաս 49/4

Հեռ.` (+374 10) 23-71-34

   (+374 10) 23-01-91

Էլ. փոստ`info@nih.am