Հայաստանի Հանրապետության
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱՐԱՐ / Կենսագրություն

ԼԵՎՈՆ ՆՈՐԱՅՐԻ ԱԼԹՈւՆՅԱՆ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1958թ. հոկտեմբերի 26, ք. Երևան

Կրթություն

1966-1975թթ. - Երևանի թիվ 58 միջնակարգ դպրոց

1979-1985թթ. - Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն

1986-1987թթ. - Հրազդանի կենտրոնական շրջանային հիվանդանոց, շտապօգնության բժիշկ օրդինատոր

1987-1989թթ. - Հրազդանի կենտրոնական շրջանային հիվանդանոց, բժիշկ անեսթեզիոլոգ

1989-1995թթ. - Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտ, բժիշկ անեսթեզիոլոգ

1996թ. - hիմնադրել է «Էֆես» Ապահովագրական ՓԲԸ (2004թ.-ին ընկերությունը վերանվանվել է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» Ապահովագրական ՓԲԸ)

2002-2006թթ. - «Ապահովագրական շուկայի ասոցիացիա» ԻԱՄ, հիմնադիր նախագահ

1999-2016թթ. «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» Ապահովագրական ՓԲԸ (նախկինում՝ «Էֆես» Ապահովագրական ՓԲԸ) գործադիր տնօրեն

2012 առ այսօր - Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամ` հոգաբարձուների խորհրդի անդամ

2014 առ այսօր - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միություն` նախագահության անդամ

2016թ. սեպտեմբերի 27-ից՝ ՀՀ առողջապահության նախարար

Այլ տվյալներ

1976-1978թթ. - ծառայել է ԽՍՀՄ բանակում

Կուսակցական պատկանելություն

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Ամուսնացած է, ունի մեկ որդի: