Հայաստանի Հանրապետության
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱՐԱՐ / ՈՒղերձ


Հարգելի բարեկամներ

Հուսով եմ, որ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում դուք կգտնեք ոլորտին առնչվող Ձեզ հետաքրքրող տեղեկությունները: Մենք շարունակելու ենք աշխատել բաց և հրապարակային, հանրությանն իրազեկելով համակարգում իրականացվող ծրագրերի և բարեփոխումների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին։

Մեր կայքի միջոցով կարող եք ծանոթանալ ոլորտը կարգավորող օրենսդրությանը, տարբեր ուղղություններով տարվող պետական քաղաքականությանը, ինչպես նաև նախարարության գործունեությանը։

Այցելելով կայք, դուք կարող եք անմիջական կապ հաստատել ոլորտի պատասխանատուների, «թեժ գիծ» ծառայության հետ: Ձեր կողմից բարձրացված հարցերը և առաջարկությունները կարժանանան մեր ուշադրությանը։ Դրանք կարող են նպաստել մեր երկրում առողջապահության ոլորտի զարգացմանը, հանրային առողջապահական ծրագրերի և բժշկական ծառայությունների հետագա բարելավմանը։


Հարգանքով՝

ՀՀ առողջապահության նախարար

Լևոն Ալթունյան