Հայաստանի Հանրապետության
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԾՐԱԳՐԵՐ / Գերակա ծրագրեր

2016 թվականի գերակա ծրագրեր

• Առողջապահական համակարգի արդիականացում

• Հայաստանի Հանրապետությունում արյունաբանական և ուռուցքաբանական բժշկական օգնության ու սպասարկման որակի բարելավման նպատակով ենթակառուցվածքների ստեղծում

• Հայաստանի Հանրապետության բնակչության ռիսկային խմբերում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերում և վերահսկում

• Առանձին ոլորտներում Հայաստանի Հանրապետության  բնակչության  առողջապահական կարիքների գնահատում

• Առողջապահության տարբեր ոլորտների բարելավման նպատակով ընդունված և իրականացված ռազմավարությունների ու ծրագրերի արդյունավետության գնահատում

2015 թվականի գերակա ծրագրեր 

Առողջապահության համակարգի կառավարման բարելավում

Բժշկական օգնության և սպասարկման որակի կառավարման բարելավման նպատակով ապացուցողական գործելակարգերի ներդրմանը և կադրային ներուժի շարունակական զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում

Պետական պատվերի տեղադրման համակարգի կատարելագործում

Առողջապահական համակարգի արդիականացում

ՀՀ բնակչության ռիսկային խմբերում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերում և վերահսկում

2014 թվականի գերակա ծրագրեր

• Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի    կրճատմանն ու բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանն ուղղված      միջոցառումների իրականացում

•  Մարզային բժշկական հաստատությունների կառուցում, վերանորոգում և վերազինում    առողջապահական համակարգի արդիականացման և օպտիմալացման ծրագրերի    շրջանակներում

•  ՀՀ-ում արյունաբանական և ուռուցքաբանական բժշկական օգնության և սպասարկման որակի  բարելավման նպատակով միջազգային ցուցանիշներին համապատասխան  ենթակառուցվածքների ստեղծում

•  Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային    տեղեկատվական համակարգի ներդրում

2013 թվականի գերակա ծրագրեր

•    Մարզային առողջապահական համակարգերի օպտիմալացում և արդիականացում

•    Հայաստանի Հանրապետությունում  առողջապահության ֆինանսավորման նոր մեխանիզմների մշակում

•    ՀՀ առողջապահության ոլորտում ստվերայնության կրճատում

•    ՀՀ-ում դեղերի որակի ու անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում

2012 թվականի գերակա ծրագրեր

•    Մարզային առողջապահական համակարգերի զարգացման ծրագրի իրականացում

•    Բժշկական ծառայությունների փոխհատուցման համավճարային մեխանիզմների կիրառման ընդլայնում, նոր ծրագրերի ընտրություն և ներդրում

•    Մանկական վերակենդանացման մարզային ծառայությունների հզորացում

•    Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բուժհաստատությունների ֆինանսական հոսքերի կառավարման արդյունավետության բարձրացում

•    Դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները Հայաստանի Հանրապետությունում ներդնելու և դեղերի շրջանառության ոլորտում բարեփոխումների ծրագրի իրականացում

•    ՀՀ-ում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման, ճշգրիտ ախտորոշման և արդյունավետ բուժման ծրագրի իրականացում

2011 թվականի գերակա ծրագրեր

•    Համավճարի համակարգի ներդրում անհետաձգելի և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման բնագավառներում

•    Առողջության առաջնային պահպանման օղակում ըստ կատարողականի (խրախուսական) ֆինանսանվորման կարգի հաստատում և ներդրու

•    Շտապ բժշկական օգնության և սպասարկման հայեցակարգի ներդրում, շտապօգնության ծառայությունների որակի և մատչելիության բարելավում

•    Երեխայի առողջության պետական հավաստագրի համակարգի ներդրման ծրագրի մշակում և իրականացում

2010թ. տնտեսական աճի ցուցանիշի բարելավման ծրագրեր

•    Բուժօգնության և սպասարկման ծառայությունների փոխհատուցման իրատեսական գների սահմանում և վճարովի ծառայությունների կանոնակարգում

•    Բուժօգնության և սպասարկման ծառայությունների փոխհատուցման համավճարային սկզբունքի ներդրման ծրագիր

•    Կամավոր ապահովագրության համակարգի զարգացման խրախուսում

2010թ. բեկումնային զարգացում ապահովող ծրագրեր

•    ՀՀ առողջապահության բնագավառում տարածքային համաչափ զարգացման, արդիականացման ծրագիր

•    Շտապ օգնության ծառայության արդիականացման ծրագիր

•    Դեղերի որակի, դրանց ֆիզիկական և տնտեսական մատչելիության ապահովման ծրագիր

•    Միջուկային բժշկության զարգացման ծրագիր

2007-ից 2012 թթ. Հայաստանի Հանրապետության Առողջապահության համակարգում վերափոխումների նախագծված գերակա  ծրագրեր

•    Հայաստանի Հանրապետությունում պարտադիր և կամավոր բժշկական ապահովագրության մշակում և ներդրում, ինչպես նաև պետ. պատվերի շրջանակներում բնակչության անապահով խավին որակյալ  բուժ. սպասարկման ապահովման նոր մոտեցումների մշակում 

•    Բուժ. սարքավորումների, բուժ. հաստատությունների, բուժ. աշխատողների լիցենզավորման նոր ստանդարտների մշակում համապատասխան միջազգային պահանջներին 

•    Բժշկական սարքավորումների (բուժական, ախտորոշիչ), լաբորատոր ախտորոշման, դեղորայքային անվտանգության, սանիտարա-համաճարակային հսկողության և այլ ոլորտներում որակի վերահսկման մշակում և ներդրում 

•    ՀՀ Առողջապահության նախարարության կողմից լիցենզավորված բոլոր մասնագիտությունների համար բժշկական արձանագրության չափորոշիչների մշակում և ներդրում 

•    Հանրապետության մարզերում բուժ. սպասարկման որակի բարձրացման և զարգացման նպատակով նախատեսվում է իրականացնել մարզային բուժ. հիմնարկությունների վերակառուցում, վերազինում և բուժ. անձնակազմի վերապատրաստում, ինչպես նաև համագործակցություն մարզային բուժ. կենտրոնների և քաղաքի առաջատար բուժ. հիմնարկությունների միջև 

•    Շտապ և անհետաձգելի բուժ. օգնության ցանցի զարգացում` սույն համակարգը նոր սարքավորումներով վերազինելու ճանապարհով 

•    Համաշխարհային Առողջապահության Կազմակերպության չափորոշիչներին համապատասխան` մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների որակի բարձրացում 

•    Հաշվի առնելով ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման և բուժման առկա հասունացած խնդիրները, անհրաժեշտ է հիմնադրել  նորագույն սարքավորումներով հագեցված ժամանակակից ուռուցքաբանական կենտրոն` կիրառելով ախտորոշման և բուժման նոր մեթոդներ 

•    Դեղամիջոցների գրանցման, ներդրման և իրացման համակարգի անվտանգության հսկողության ծրագրերի ներդրում   

•    Բարձր ռիսկի  հիվանդությունների վաղաժամ հայտնաբերման նպատակով պրոֆիլակտիկ զննում,  ինչպես նաև   բացահայտված հիվանդությունների բուժում և դիսպանսերիզացում     

•    Բժշկական գիտության հետագա զանգացման նպատակով բժշկական տեղեկատվության ծառայության զարգացում, ինչպես նաև ՀՀ առողջապահության համակարգում տվյալների միասնական բազայի ստեղծում 

•    Բուժ. հաստատություններում տիպային համակարգչային ցանցային ծրագրերի ստեղծում` բժիշկական, վիճագրական և ֆինանսական տվյալների հաշվառման համար 

•    ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի դեմ պայքարի ծրագրերի իրականացում 

•    Հայաստանի Հանրապետությունում համապատասխան MAGNET ծրագրին բուժքույրական գործի զարգացում` կիրառելով նոր չափորոշիչներ 

•    Հաշվի առնելով լաբորատոր ախտորոշման բնագավառում հասունացած խնդիրները` մշակել և արդիականացնել բժշկական հիմնարկությունների բոլոր լաբորատորիաների լիցենզավորման նոր համակարգեր 

•    Հաշվի առնելով սիրտ-անոթային հիվանդությունների աճի խնդիների ակտուալությունը, անհրաժեշտ է մշակել սիրտ-անոթային վիրաբուժության Հանրապետական Կենտրոնի ստեղծման նախագիծը