Հայաստանի Հանրապետության
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Լիցենզավորում / Հաճախ տրվող հարցեր

• Որ հաշվեհամարին պետք է փոխանցել պետական տուրքը և ինչ ժամկետներում:

Դեղատնային գործունեություն` 900005016648

Բժշկական օգնություն և սպասարկում` 900005016614

Բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրեր` 900005016622

Դեղերի արտադրություն` 900005016630

Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացում` 900005160339 

Հերթական տարում վճարումը պետք է իրականացվի մինչև լիցենզիայի վրա նշված ամսաթվի ավարտը:


• Ինչ իրավական ակտերով է կարգավորվում լիցենզավորման գործընթացը:

Տեղեկություն ստանալու համար`այցելեք ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄ բաժնի "Լիցենզավորման գործընթացը կարգավորող իրավական ակտեր" ենթաբաժինը:


• Լիցենզավորման համար պետական տուրքի վճարումն ում անունով է պետք կատարել:

Վճարումը պետք է կատարել միայն լիցենզավորման հայտ ներկայացնող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անունից:


• Ինչպես կարելի է տեղեկություն ստանալ լիցենզավորման գործընթացի, անհրաժեշտ փաստաթղթերի և լիցենզավորման կարգերի մասին:

Տեղեկություն ստանալու համար այցելեք  ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄ բաժնի "Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկեր և հայտերի ձևեր" ենթաբաժինը: 


• Ինչ ժամկետներում է իրականացվում լիցենզավորման գործընթացը:

Լիցենզիայի հայտի ընդունման օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորման հանձնաժողովը եզրակացություն է տալիս հայտը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ: