Հայաստանի Հանրապետության
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ / Պատմություն

Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ կառավարության վերակազմավորման ժամանակ` 1918 թվականի նոյեմբերին, ստեղծվել է հանրային խնամատարության նախարարությունը, որը 1919 թվականի ապրիլի 8-ին վերանվանվել է հանրային խնամատարության և աշխատանքի նախարարություն:

1920 թվականի հունվարի 8–ին նախարարությունը վերանվանվել է հանրային խնամատարության և վերաշինության նախարարություն, որն ունեցել է հետևյալ բաժինները` որբանոցային, գաղթականական, աշխատանքի կազմակերպման, բժշկասանիտարական, աշխատանքի պաշտպանության, ճարտարապետական, շինարարական:

     Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո ՀԽՍՀ Հեղկոմի 1920 թվականի դեպտեմբերի 22-ի թիվ 17 դեկրետով կազմակերպվել է Հայաստանի առողջապահության ժողովրդական կոմիսարիատը:
       Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առողջապահության ժողովրդական կոմիսարներն են եղել.
      1920-1922 թթ.` Սարգիս Համբարձումյանը
      1922-1925 թթ.` Սիմեոն Լազարևը
      1925-1927 թթ.` Գարեգին Գարդաշյանը
      1927-1937 թթ.` Գևորգ Ղևոնդյանը
      1937-1940 թթ.` Բաբկեն Աստվածատրյանը
      1940-1945 թթ.` Ստեփան Ճշմարիտյանը:

 1946 թվականին Հայաստանի առողջապահության ժողովրդական կոմիսարիատը վերակազմավորվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առողջապահության մինիստրության: Վերջինիս կազմում գործել են բուժկանխարգելիչ օգնության, մոր և մանկան բուժկանխարգելիչ օգնության, սանիտարա-հակահամաճարակային և 4-րդ վարչությունները, գիտության, կադրերի և ուսումնական հաստատությունների, բժշկական վիճակագրության, պլան-ֆինանսավորման, կապիտալ շինարարության, վարչա-տնտեսական, մատակարարման և այլ բաժիններ:
      Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առողջապահության մինիստրներն են եղել.
      1945-1949 թթ.` Գևորգ Ղևոնդյանը
      1949-1960 թթ.` Արմենակ Խրիմլյանը
      1960-1975 թթ.` Զախարի Նարիմանովը
      1975-1989 թթ.` Էմիլ Գաբրիելյանը
      1989-1990 թթ.` Արտաշես Ազնաուրյանը:

      1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն:
      Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարներն են եղել.
      1990-1991 թթ.` Միհրան Նազարեթյանը
      1991-1997 թթ.` Արա Բաբլոյանը
      1997-1998 թթ.` Գագիկ Ստամբոլցյանը
      1998-2000 թթ.` Հայկ Նիկողոսյանը
      2000-2000 թթ.` Արարատ Մկրտչյանը (առողջապահության և սոցիալական ապահովության նախարար)
      2000-2003 թթ.` Արարատ Մկրտչյանը (առողջապահության նախարար)
      2003-2007 թթ.` Նորայր Դավիդյանը
      2007-2012 թթ.` Հարություն Քուշկյանը
      2012-2014 թթ.` Դերենիկ Դումանյանը
      2014-2016 թթ.` Արմեն Մուրադյանը:

2016 թվականի սեպտեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը Լևոն Ալթունյանն է: