Հայաստանի Հանրապետության
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԱՐԹԱԿ / ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Նախարարը ծանոթացավ....

Նախարարը ծանոթացավ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում իրականացված աշխատանքներին

17.02.17

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ճանաչողական այց կատարեց Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն, որտեղ ներկայացվեցին կատարված աշխատանքները։ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում տեղադրված PET և նոր սերնդի SPECT սարքերը եզակի են մեր հանրապետությունում, իսկ ցիկլատրոնը` տարածաշրջանում: Նախարարին զեկուցվեց նաև մնացյալ աշխատանքների ծավալները և քայլերի հերթականությունը: 

Լևոն Ալթունյանն ընդգծեց, որ Հայաստանում բացակայում է նման կենտրոնների շահագործման փորձը, հետևաբար վերջինի պոտենցիալի ամբողջական բացահայտումը կարող է իրականացվել միայն փոխշահավետ միջազգային համագործակցության արդյունքում, այդ թվում՝ նաև օգտագործելով Սփյուռքի կարողությունները: Որպես համագործակցության օրինակ՝ նախարարը նշեց Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կառավարման հանձնելը համապատասխան փորձառություն ունեցող միջազգային կազմակերպությանը, որի արդյունքում կապահովվի բժշկական ծառայությունների բարձր որակը, հիվանդների անվտանգությունը, արտադրված ռադիոնուկլիդների տեսականու ընդլայնումը և կենտրոնի արտադրանքի հնարավոր արտահանումն այլ երկրներ: