Հայաստանի Հանրապետության
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԱՐԹԱԿ / ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Պարզաբանվել են....

Պարզաբանվել են էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրմանն առնչվող հարցեր

15.02.17

էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումն անխափան ապահովելուն առնչվող մի շարք հարցեր քննարկվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաների ղեկավարների հետ։ 

Հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը ներկայացրել է համակարգի ներդրման նպատակներն ու ակնկալվող արդյունքները, ինչպես նաև պլանավորվող միջոցառումների ժամանակացույցը։ 

Անդրադառնալով հարցերի պարզաբանմանը՝ փոխնախարարը նշել է, որ առողջապահական վիճակագրության առավել մեծ տեղեկատվություն պարունակող այս նոր գործիքը պոլիկլինիկաների ֆինանսավորման մեխանիզմների վերանայում չի ենթադրում։ 

Նշվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով էլեկտրոնային առողջապահություն համակարգը շուտով կոնցեսիոն պայմանագրով կփոխանցվի մրցույթով հաղթող օպերատորին։ Ընտրված կազմակերպությունը համակարգը զարգացնելուց բացի մշտապես ապահովելու է առաջացող խնդիրների և սպասարկման հետ կապված բոլոր ընթացիկ հարցերի լուծումը։ 

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև անհրաժեշտ համակարգիչների ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքները, քննարկվել են կազմակերպական մի շարք հարցեր։ 

Այնուհետև Սամվել Մարգարյանը և Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հանձնաժողովի նախագահ Վարդան Գևորգյանը պատասխանել են բուժհաստատությունների ներկայացուցիչների հարցերին։